Նոյեմբերի 20-22-ը
աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի անվտանգության խորհրդի,
Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` սպորտի փոխնախարար Պավել Նովիկովի
գլխավորությամբ:
Այցի ընթացքում Ռուսաստանի պատվիրակությանն ընդունել է
ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է սպորտի
ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման հարցերի լայն շրջանակ: Հայկական
և ռուսական կողմերն իրենց շահագրգռվածությունն են հայտնել Ծաղկաձորի գլխավոր մարզական համալիրի համատեղ
շահագործմամբ` ՀՀ և ՌԴ օրենսդրությանը
համապատասխան:
Ռուսաստանի և Հայաստանի
սպորտի փոխնախարարներ Պավել Նովիկովն ու Նազարեթ Մնացականյանն ստորագրել են
արձանագրություն ՀՀ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված
պայմանավորվածություններն իրականացնելու Ռուսաստանի պատվիրակության
մտադրությունների վերաբերյալ: