Հոկտեմբերի 17-ին մեկնարկել
է
հայ-արգենտինական
գործարար
համաժողովը,
որի
շրջանակներում
նախատեսված
են
հայ
և
արգենտինացի
գործարարների
հանդիպումը`գործընկերային
հարաբերություններ
հաստատելու
և
համագործակցության
նոր
ուղիներ
գտնելու
նպատակով:
ՙՀամաժողովը գործընկերության արդյունավետ հարթակ
և
երկու
երկրների
առևտրատնտեսական
հարաբերությունների
զարգացման
խթան
կհանդիսանա,
որոնք
այսօր
արդեն
բարձր
մակարդակի
վրա
են
գտնվում՚,-
իր
ելույթում
նշել
է
Հայաստանում
Արգենտինայի
դեսպան
Դիեգո
Ալվարեզ
Ռիվերան:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր հերթին նշել է, որ չնայած հեռավորությանը`Արգենտինան Հայաստանի
խոշոր
ներդրողներից
մեկն
է:
Նրա
խոսքով,
միայն
ընթացիկ
տարում
Արգենտինան
շուրջ
$46 մլն
է
ներդրել
հայաստանյան
տնտեսությունում,
որն
ուղղվել
է
գլխավորապես
ավիալորոտ
և
ագրարային
հատված:
Ըստ
որում,
նա
հիշատակել
է
արգենտինահայ
գործարար
Էդուարդո
Էռնեկյանին`ՙԿորպորասիոն
Ամերիկա՚
ընկերության
սեփականատիրոջը,
որին
է
պատկանում
ՙԱրմենիա՚
միջազգային
օդանավակայաններ՚
ՓԲԸ-ն: Հիշեցնենք,
որ
2002 թ.
հունիսից
ՙԶվարթնոց՚
օդանավակայանը
շահագործվում
է
ՙԱրմենիա՚
միջազգային
օդանավակայաններ՚
ընկերության
կողմից`2001
թ.
Հայաստանի
կառավարության
հետ
կնքված
30 տարի
ժամկետով
կոնցեսիոն
կառավարման
վերաբերյալ
պայմանագրի
հիման
վրա:
Համաժողովին մասնակցում է նաև գորգերի արտադրության Kalpakian ընկերության ներկայացուցիչ Կառլոս Ալվարեսը:
Նա
Հայաստան
է
ժամանել`տեքստիլ
արտադրանքի
տեղական
արտադրողների
հետ
շփումներ
հաստատելու
նպատակով:
Նշենք,
որ
Kalpakian-ն
ի
սկզբանե
հիմնվել
է
1922 թ.
Հունգարիայի
մայրաքաղաք
Բուդապեշտում,
1951 թ.
արտադրությունը
տեղափոխվել
է
Բուենոս
Այրես:
Ֆաբրիկայում
18 հայ
է
աշխատում:
Ընկերությունը
գործընկերային
հարաբերութուններ
է
պահպանում
աշխարհի
30 երկրում:
Նշենք, որ հայ-արգենտինական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինայից ժամանել է բազմաոլորտ
կոմերցիոն
առաքելություն`
արտաքին
առեւտրի
քարտուղար
տիկին
Բեատրիզ
Պագլիերիի
գլխավորությամբ:
Ընդհանուր
առմամբ
համաժողովին
մասնակցում
են
դեղագործության,
բիոտեխնոլոգիաների,
առողջապահության,
մասնագիտացված
բուժօգնության,
զբոսաշրջության,
մետալուրգիայի,
մեքենաշինության,
կոսմետիկայի,
ագրոքիմիկատների
ոլորտի
25 ընկերությունների
ներկայացուցիչներ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2013 թ. I կիսամյակի
արդյունքների
համաձայն,
Արգենտինան
գլխավորել
է
Հայաստանի
վարկատու
երկրների
առաջին
հնգյակը:
Արգենտինական
ներդրումների
ընդհանուր
ծավալը
ընթացիկ
տարվա
հունվար-հունիսին
2012 թ.
նույն
ժամանակաշրջանի
համեմատ
ավելացել
է
10,4 անգամ`մինչև $76.2 մլն`կազմելով նույն ժամանակաշրջանում Հայաստան ներդրումների
համախառն
ծավալի
շուրջ
30%-ը:
Ներդրումների
կառուցվածքում
օտարերկրյա
ուղղակի
ներդրումներն
ավելացել
է
67,2%-ով`մինչև
$8.3 մլն:
Արգենտինական
ներդրումների
մեծ
մասն
ուղղվում
է
օդային
տրանսպորտի
ոլորտ`հայկական
օդանավակայանների
արդիականացմանը`95%
կամ
$72.3 մլն`
13 անգամ
տարեկան
աճով:
Իր
ներդրումների
մնացած
մասն
Արգենտինան
ուղղել
է
՚Տիեռաս
դի
Արմենիա՚
գինու
գործարան
/սեփականատեր`Է. էռնեկյան/
և
շինարարական
ոլորտ:
Հիշեցնենք,
որ
2012 թ.
արդյունքների
համաձայն,
Արգենտինան
Հայաստանի
տնտեսությունում
ներդրել
է
շուրջ
$54.5 մլն (անցած տարվա ընթացքում Հայաստան ստացված ներդրումների ընդհանուր ծավալի
7%-ը)`
շուրջ
3 անգամ
տարեկան
աճով:
Դրանից
օտարերկրյա
ուղղակի
ներդրումները
կազմել
են $51.3 մլն`շուրջ 6 անգամ տարեկան աճով: