Աճուրդի հանելով Մարզահամերգային համալիրը` որոշ ուժեր,
պարզապես, փորձում են այն իրենց ձեռքն առնել: Հունիսի 6-ին մամուլի ասուլիսում այդ
մասին հայտարարել է ՄՀՀ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Նրա կարծիքով, այդ լոտի
արժեքն աճուրդում կանխամտածված իջեցվում է: Այժմ մեկնարկային գինը կազմում է 17 415 000 000 դրամ: Հիշեցնենք, որ մայիսին, երբ աճուրդի մասին
տեղեկատվություն հայտնվեց, մեկնարկային գինը կազմում էր 19 350 000 000.0 դրամ:
Մինչդեռ մինչև մայիսի 29-ը ոչ մի հայտ չէր ներկայացվել: ՄՀՀ կրկին աճուրդի է
հանվել, հայտերն ընդունվում են մինչև հունիսի 12-ը:
Գրիգորյանը նշել է, որ նման իրավիճակը պատահաբար չի
ստեղծվել, և իրականում քայլեր են ձեռնարկվում, որպեսզի որոշ անձինք ՄՀՀ իրենց
համար ընդունելի գնով ձեռք բերելու հնարավորություն ստանան: Միևնույն ժամանակ, ինչպես
նշվել է, եթե Մարզահամերգային համալիրի շենքը գնահատվեր որպես պատմամշակութային
հուշարձան, ապա դրա արժեքն զգալիորեն կբարձրանար: