Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Аsbarez-ը, բանաձևը, որի հեղինակը
քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանն է, ներկայացվել և ընդունվել էր
նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին, իսկ անցած շաբաթվա վերջին ներկայացվել է
Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին: Փաստաթղթում միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել Արցախի
Հանրապետությունը: