«Բաց երկնքի» քաղաքականության շնորհիվ 4 ամսում
«Զվարթնոց» օդանավակայանով ուղևորահոսքը 50 տոկոսով ավելացել է: Մայիսի 17-ին
լրագրողների հետ
զրույցում այդ
մասին
հայտարարել է
«Արմենիա»
միջազգային օդանավակայաններ»
ՓԲԸ
գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:
Նրա
ասելով, ավիաընկերությունների մեծ մասն ավելացրել է թռիչքների հաճախականությունը
բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի արժեքի նվազման: Բացի այդ,
արձանագրվել է ավիաչվերթների թվի աճ: Վենդեն չի բացառել, որ 2014 արդյունքներով
«Զվարթնոցի» ծառայություններից օգտվող ուղևորների թիվը 200 հազարով կգերազանցի
նախորդ տարվա ցուցանիշը:
Հիշեցնենք,
որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց մրցունակ և
կայուն օդային փոխադրումների ապահովման ծրագրի հայեցակարգը: Բազմաթիվ մասնագետների
կարծիքով, Հայաստանը պետք է ընթանա ազատականացման ճանապարհով, ինչը կխթանի ՀՆԱ
աճը, կապահովի նոր աշխատատեղերի ստեղծում, առավել հարմարավետ կդարձնի
ուղևորափոխադրումները, իսկ գները` ավելի ցածր: