Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքել է տեղեկատվությունը, թե Գորիսի քաղաքապետի պաշտոնի թեկնածուները ճնշման են ենթարկվել իր կողմից: Այդ մասին նա հայտարարել է այսօր`Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարից առաջ:
Նրա խոսքով, թեկնածուներն իրենք են առաջադրվելու և ինքնաբացարկի վերաբերյալ որոշումներ կայացրել: Ըստ որում, նա ընդգծել է, որ աջակցում է Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցին, քանի որ համարում է, որ վերջինս լավ մարդ է: Նախկին մարզպետը նաև նշել է, որ հիանալի հարաբերությունների մեջ է ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի հետ, ով, նրա խոսքով, նույնպես սատարում է Ադունցին:
Նշենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում տարօրինակ հանգամանքներում պայքարից հրաժարվել են Արա Բուդաղյանը և Տիգրան Կարապետյանը: Այժմ Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են Վաչագան Ադունցը և անկուսակցական գործարար Հրայր Յոլյանը: ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, Գորիսում լարված իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան ապագա քաղաքապետի անձով, որքան Հակոբյանների ընտանիքի, որի անդամ է գործող մարզպետ Վահե Հակոբյանը, և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շրջապատի միջև հակակշիռ պահպանելու անհրաժեշտությամբ: Այդպիսով`երկրի բարձրագույն ղեկավարությունը փորձում է խոչընդոտել Սյունիքում Հակոբյանների կողմից իշխանության մոնոպոլացմանը: