Հակամարտության կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական IRINN լրատվական ալիքը, այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Արագչին:
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակացությունների միջոցով, ասել է Արագչին: ՙՀակամարտության կողմերն առայժմ շահագրգռված են Մինսկի խմբի օգնությամբ հակամարտության կուծման հարցում, սակայն եթե Ադրբեջանը և Հայաստանը ցանկանան, Իրանը նույնպես պատրաստ է օգնություն ցույց տալ խնդրի լուծման հարցում՚,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: