Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ Մ նիստը և խորհրդի երկու նիստերը,
որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ
Շարմազանովը հրապարակեց կառավարության նոր կազմը: Նրա խոսքերով, կառավարության
կառուցվածքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Այսպես, ֆինանսների
նախարար Վաչե աբրիելյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը
միմյանց հետ կփոխեն իրենց տեղերը: Ընդ որում, աբրիելյանը կունենա նաև նախարարի
կարգավիճակ:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջարկվել է Վահրամ
Ավանեսյանի թեկնածությունը, իսկ նախկին նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանը
կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Պաշտոնից ազատվել է նաև
երիտասարդության և սպորտի նախարար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը, նրան այդ
պաշտոնում կփոխարինի օլիմպիական չեմպիոն, ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, ով վերջին
տարիներին ապրում էր ԱՄՆ-ում: Շարմազանովը նշել է, որ մյուս բոլոր նախարարները
կմնան իրենց պաշտոններում:
Միևնույն ժամանակ, Շարմազանովն ընդգծել է, որ ոչինչ չի կարող
ասել ՕԵԿ կոալիցիոն կուսակցության կողմից ներկայացված նախարարների մասին: Դրանք
են` ԱԻՆ ղեկավարը, գյուղատնտեսության և քաղաքաշինությնա նախարարները:
ՙԿուսակցությունն ինքը թող լուծի իր կադրային հարցերը՚,-ընդգծել է Շարմազանովը: