Մոսկվայում
կալանավորված արցախցի գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանն անձամբ կպատասխանի
քաղաքական գործիչների իր հասցեին արված անպատասխանատու հայտարարություններին: Այդ
մասին ասովում է Հայրապետյանի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Հաղորդագրությունում
նաև նշվում է, որ այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինը գործարարին ազատ արձակելու համար: Ընդ որում
գործարարի փաստաբանը և մամուլի ծառայությունը կարծում են, որ այդ գործը ստվեր չի
գցում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների վրա:
Հայտարարության
հեղինակները խնդրում են Հայրապետյանի վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության և ռուս ժողովրդի հետ, չքաղաքականացնել տեղի ունեցածը և փորձել անել ամեն ինչ, որպեսզի նախաքննության ավարտին Հայրապետյանը սպասի տանը` հաշվի առնելով վերջինիս ծայրահեղ ծանր առողջական վիճակը: Հայտարարությունում ասվում է, որ նախատեսվում է երթ ընդդեմ Լևոն Հայրապետյանի նկատմամբ ապօրինությունների, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կփոխանցվի իրավական պահանջներով մի փաստաթուղթ, կկազմակերպվի առցանց ստորագրահավաք:
Հիշեցնենք,
որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես
խափանման միջոց է նշանակել 2 ամիս ազատազրկումը: Դատարանը նաև կալանք է կիրառել
«Բաշնեֆտի» Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ, որոնք կազմում են շուրջ
300 մլն ռուբլի: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160 հոդվածի (մսխում) և 174
հոդվածի (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Հայրապետյնաը ձերբակալվել է Սերգեյ Ֆինագինի ղեկավարած
հանցավոր խմբավորման գործունեությանն առնչվող գործի շրջանակներում: Խմբավորման
գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մեղսակցության մասին քննիչներին հայտնել էր
նախկին սենատոր Իգոր Իզմեստևը: