Ֆունկցիոնալ պարտականությունների կատարումը երբեմն ենթադրում է ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի գործադրում, լրագրողներին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը`մեկնաբանելով հունիսի 23-ին Երևանում ոստիկանների և էլեկտրաէներգիայի հերթական թանկացման դեմ բողոքող ակտիվիստների միջև բախումը:
Կոստանյանի խոսքով, ուժի գործադրումը հիմնականում օրենքի շրջանակներում է եղել. հաճախ դա է պահանջում օերնքի և հասարակական կարգի պահպանությունը: ՙԱյլ հարց է, թե որքանով է դա համաչափ եղել: Այդ հարցը կարելի է քննարկել՚,- ասել է գլխավոր դատախազը: Նա հավելել է, որ արդեն մի քանի հաղորդում է ստացվել քաղաքացիներից ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու մասին, և բոլոր այդ հաղորդումների առնչությամբ հետաքննություն կանցկացվի:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանում էլեկտրաէներգիայի գների հերթական բարձրացման դեմ ակցիան ոստիկանների և քաղաքացիների միջև զանգվածային բախման է վերածվել: Ծեծի են ենթարկվել և ձերբակալվել տասնյակ ակտիվիստներ: