ՎՏԲ Բանկ ԲԲԸ ֆինանսավորմամբ ՙՎալեքս՚ ընկերությունների խումբը Լոռու մարզում իրականացնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական նախագծերից մեկը` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունն ու շահագործումը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, օբյեկտի շինարարության համար բանկը տրամադրել է 283 մլն ԱՄՆ դոլար, նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 350 մլն ԱՄՆ դոլար:
Շինարարական աշխատանքների ավարտի ու արտադրական գործընթացի մեկնարկի կապակցությամբ հանքաարդյունաբերական կոմբինատի տարածքում դեկտեմբերի 20-ին կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե աբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը, ինչպես նաև Հայաստանում այլ երկրների դեսպաններ:
Հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին, շրջեցին հանքավայրի տարածքով, եղան հանքաարդյունաբերական կոմբինատի բոլոր արտադրամասերում:
Առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով կոմբինատում նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութª պղնձի 31% (19.7 հազ. տոննա) պարունակությամբ և 760 տոննա մոլիբդենի խտանյութª մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ::
ՙԹեղուտ՚ ընկերությունը գործունեություն է ծավալում միջազգային էկոլոգիական չափանիշներին համապատասխան: Կոմբինատում արտադրական ջուրը շրջանառվում է «գործարան-պոչամբարային տնտեսությունե փակ շրջանով, ինչը կբացառի շրջակա ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրով: Ջրային ավազանի կենցաղային կեղտաջրերով աղտոտումը կանխարգելելու նպատակով ընկերության տարածքում տեղադրվել են բիոմաքրման ժամանակակից կայաններ: ՀՀ բնապահպանության ու գյուղատնտեսության հաստատած ծրագրի համաձայն, ՙԹեղուտ՚ ՓԲԸ իրականացնում է անտառների վերականգնում նախագծի իրականացման համար օգտագործված անտառային ծածկույթի ընդհանուր տարածքից կրկնակի ավել տարածքում:
ՙՄենք ուրախ ենք, որ ՎՏԲ-ն կարող է աջակցել Հայաստանի տարածքում նմանատիպ ձեռնարկության ստեղծմանը, ինչպսինին է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատը: Շրջակա գետերի ու լճերի աղտոտումը բացառելու նպատակով համալիրի տարածքում գործում են բիոմաքրման ամենաժամանակակից կայանները: Բացի այդ միջոցներից մեր գործընկերները հոգ են տանում գործունեության տարածքի անտառային զանգվածի վերականգնման համար: Կտրված ծառերը կվերականգնվեն կրկնակի չափով. սա խելամիտ ու արդար բնօգտագործում է: ՎՏԲ-ն միշտ պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զարգացնում են տարածաշրջանի տնտեսությունը և միաժամանակ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում էկոլոգիայի հարցերին՚,- ասել է ՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահի-վարչության նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյովը: