Ռուսսատանի դիրքի թուլացումը` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդ, ԱՄՆ-ին հնարավորություն է ընձեռում վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում: Այդ մասին գրում է ՙԺառանգություն՚ հիմնադրամի` Ռուսաստանի, Եվրասիայի խնդիրների և միջազգային էներգետիկ քաղաքականության գծով առաջատար փորձագետ Արիել Քոհենը ամերիկյան The National Interest-ում հրապարակված հոդվածում:
Նրա ասելով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է որպես գլխավոր փորձաքար Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին այցը Բաքու, ըստ երևույթին, էական փոփոխություն չմտցրեց այդ հարցում:
ՙՊուտինը կրկնեց, որ հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այն քաղաքական ճանապարհով: Դա ահազանգ է Ադրբեջանի համար, ում ռազմական բյուջեն ինքնին ավելին է, քան Հայաստանի պետական բյուջեն: Ածխաջրածիններից ստացվող եկամուտների շնորհիվ Ադրբեջանի ռազմական ներուժն աճում է` ներառյալ Ռուսաստանից գնվող զենքը՚, - գրում է փորձագետը:
Նրա ասելով, Կրեմլը պատրաստ չէ կամ չի ցանկանում քննարկել որևէ նոր նախաձեռնություն և առաջարկություն, որը, հնարավոր է, հանգեցնի ձգձված հակամարտության կարգավորման: Քոհենը կարծում է, որ դա առավելապես առնչվում է այդ պարզ փաստին, որն Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական և ռազմական ներկայության կարևոր երաշխիք է:
ՙՆախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ չորս տարվա բարձր մակարդակի միջնորդությունից հետո Կրեմլը թուլացրել է իր դիրքը որպես միջնորդ: Դա Վաշինգտոնին հնարավորություն է ընձեռում ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում՚, - գրում է Քոհենը:
ԱՄՆ կարող էր օգտվել այդ իրավիճակից` առաջարկելով Ռուսաստանի հետ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում որոնելու ուղղությամբ, ասվում է փորձագետի հոդվածում: