Առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի ոչ թե որոշակի թեկնածուների, այլ երկու Հայաստանների` Սերժ Սարգսյանի Հայաստանի և Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանի միջև: Այդ մասին հունվարի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՙԺառագություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հավակնում է Հայաստանի նախագահի պաշտոնին:
Նա նաև նշել է, որ ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած քիչ հայտնի անձինք միայն կոլորիտ կհաղորդեն ընտրական գործընթացին և այն ավելի հետաքրքիր կդարձնեն: Ընդ որում քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցել ընտրություններին և փոփոխություն մտցնել երիկրի զարգացման գործում: ՙՅուրաքանչյուր թեկնածու պոտենցիալ մրցակից է ինչպես ինձ, այնպես էլ նախագահ Սարգսյանի համար, հետևաբար, ես վստահ եմ, որ ընտրությունները կընթանան երկու փուլով, ինչից հետո կընտրվի արժանի թեկնածուն՚, - նշել է Հովհաննիսյանը, հավելելով, որ պարտության դեպքում պատրաստ է սեղմել հաղթողի ձեռքը, սակայն` եթե ընտրություններն ընթանան արդար ու թափանցիկ
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պատարստ է տեղը զիջել ընդդիմության միասնականն թեկնածուին, նա հայտարարել է, որ չի բացառում իրադարձությունների նման զարգացումը, առավել ևս, որ չի պատրաստվում մրցակցել ընդդիմադիր թեկնածուներ, ՙԱզատություն՚ կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Այդ համատեքտում նա նշել է, թե հնարավոր է, որ իր կարգախոսն ընտրություններում լինի ՙԱմեն ինչ հնարավոր է՚, որը ուժ է ներշնչում շատերին և ոչինչ չի բացառում: