Գործազրկության նպաստի վերացումը ճիշտ միջոց էր
գործազրկության դեմ պայքարելու համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման
կարծիք է արտահայտել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աարտեմ Ասատրյանը:
Նա հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ
կողմից 2013 թվականին ընդունած «Զբաղվածության մասին» օրենքը նախատեսում է
գործազրկության կրճատման ներդրում և ակտիվ ծրագրերի իրականացում, նախկինում գործող
պասիվ ծրագրերի փոխարեն: Համաձայն այդ օրենքի, գործազրկությանհ նպաստը, որը
կազմում էր 18 հազ.դրամ, 2014 թվականի հունվարի 1-ից չի վճարվում:
Ըստ նախարարի,
գործազրկության նպաստի վճարումն իրենից ներկայացնում է պասիվբ ծրագիր, ինչը չի
նպաստում գործազրկության կրճատմանը: «Այդ միջոցը կլիներ արդյունավետ, եթե շահառուն
գոնե 6 ամսով ստանար աշխատատեղ: Բայց դա հաճախ տեղի չի ունենում, իսկ նպաստին
ուղղվող ծախսերը գնալով աճում են»,-նշել է նախարարը: Նրա խոսքերով, հասցեավորված
նպաստները կազմում էին ընդամենը 6%, իսկ գործազրկության դեմ պայքարին ուղղվող
միջոցների առյուծի բաժինը` 3 մլրդ.դրամից 2.5 մլրդ.դրամը, ուղղվում էր նպաստների
վճարմանը:
Այնուհետև նախարարը
տեղեկացրել է, որ գործազրկության դեմ պայքարի ակտիվ ծրագրերի շրջանակներում
առաջարկվում է մասնագիտություն և փորձ ունեցող քաղաքացիների համար վերապատրաստման
դասընթացների, իսկ բուհերի ուսանողների և շրջանավարտների համար` թրենինգների
անցկացում, ընդ որում, գործատուների մոտ:
Հիշեցնենք,
որ 6-12 ամիս ժամկետով գործազրկության նպաստը Հայաստանում ստանում էր 10 հազար
մարդ: