Հոլիվուդյան աստղ Ջոն Քլունիի տիկինը` բարձր որակավորում ունեցող իրավաբան Ամալ Ալամուդդինը, հաջորդ ամիս Հայաստանը կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այդ մասին հաղորդել է armenianweekly.com-ը:
Աղբյուրը
նշում է, որ իր մասնագիտական հմտությունների շնրոհիվ Ալամուդդինը կարող է լուրջ
աջակցություն ցույց տալ հայ իրավաբանների թիմին Ստրասբուրգում: Նաև ընդգծվում է,
որ նա հունվարի 28-ին կմասնակցի «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով
դատավարությանը:
Հիշեցնենք,
որ 2007 թվականի մարտին շվեյցարական դատարանը, երկրում գործող
օրենսդրության համաձայն, թուրք ազգայնական Դողու Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` նրան ենթարկելով ֆինանսական և քրեական պատասխանատվության: 2013 թվականի
դեկտեմբերին
ՄԻԵԴ-ն արդարացրել էր թուրք ազգայնականին, Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշելով, թե
Հայոց ցեղասպանության ժխտումը
քրեականացնող Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում: Ինչից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ վճիռը:
2015 թվականի հունվարի 28-ին նախատեսվում
է ՄԻԵԴ նիստ: Մինչ այդ «Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավվող Հայաստանի
Հանրապետությունը գործի վերաբերյալ իր գրավոր դիրքորոշումը կներկայացնի ՄԻԵԴ մեծ
պալատ, իսկ հունվարի 28-ի նիստում կստանա բանավոր ելույթի հնարավորություն: