ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե հայ զինծառայողներն իրենք են միմյանց գնդակահարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ստացված հաղորդագրության համաձայն, օգոստոսի 23-ին` ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպի մանրամասները պարզելու նպատակով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը քննչական միջոցառումներ է անցկացնում: Ավելի ուշ ԱՀ ռազմական գերատեսչությունը հերքել է իր զինված ուժերի մասնակցությունը միջադեպին`հայտարարելով, թե հայ զինվորներն իրենք են միմյանց գնդակահարել: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է, որ ադրբեջանական կողմն զբաղվում է ապատեղեկատվություն տարածելով, ինչի նպատակը հրադադարի ռեժիմի հերթական խախտման փաստը թաքցնելն է: ՙԴա ադրբեջանական կողմի սիրելի զբաղմունքն է: Ես խիստ կզարմանայի, եթե վերջինս խոստովաներ մեր դիրքերը գնդակոծելու փաստը՚,- ասել է Հովհաննիսյանը: