Հայաստանում կկառուցվի
պղնձաձուլական կոմբինատ, որը տարեկան կմշակի 80-100 հազ.տոննա
պղնձի խտանյութ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Երկրապահ» կամավորների Միության համագումարի մասնակիցների հարցերին:
«2014 թվականին
մենք ծրագրում ենք ավարտել խոշոր արդյունաբերական ծրագիրը: Հուսով եմ, որ մեզ
կհաջողվի ամբողջովին իրականացնել նախատեսված նախագծերը: Մենք էական աճ կունենանք
լեռարդյունաբերութան ոլորտում»,-հայտարարել է նախագահը: Նա նաև ընդգծել է, որ
նախատեսվում է Գեղարքունիքի մարզում ստեղծել խոշոր ձկնաբուծական ֆերմա, որն արդեն
հաջորդ տարի ի վիճակի կլինի տարեկան արտադրել 50 հազ.տոննա ձուկ:
Նրա խոսքերով,
խոշոր ներդրումներ են սպասվում նաև «Նաիրիտ» գործարանին: «Եթե որոշ սադրիչներ
թյուրիմացության մեջ չգցեն գործարանի աշխատողներին, ապա ինձ թվում է, որ այստեղ էլ
մենք կունենանք լուրջ աճ»,-ասել է նախագահը: