«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ոչ չիպային Visa Gold
և MasterCard Gold քարտեր` հատուկ ակցիայի շրջնակներում: Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկն առաջարկում է
ձեռք բերել Visa Gold և MasterCard Gold ոչ չիպային քարտեր 1 տարի ժամկետով, 2000
ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի
կողմից նշված արժույթի: Քարտերը տրամադրվում են հաճախորդների ներկայացրած հատուկ
կտրոնների հիման վրա`Առէկսիմբանկի բոլոր բաժանմունքներում:
Աղբյուրի համաձայն, նախկին
ակցիայի շրջանակներում ստացած MasterCard Standard տեսակի հատուկ կտրոններ
ներկայացնողներին կտրամադրվեն MasterCard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտեր`
1 տարի ժամկետով, հատուկ 1000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող
մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի:
Հիշեցնենք, որ POS-տերմինալներից
և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին բանկի Visa և MasterCard
քարտերով տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում
տրամադրվում է 1% cash-back:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Visa և MasterCard
ակտիվ քարտերի թվով Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը գտնվում է Հայաստանի
առաջատար բանկերի տասնյակում, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար
ունենալով` ավելի քան 20 հազար և 12 հազար քարտ,. տարեկան աճ` համապատասխանաբար`
9,1% և 36.5%: Բանկի քարտերով տրանսակցիաների ծավալը 2013-ի արդյունքներով
գերազանցել են 41 մլրդ.դրամը, տարեկան աճը` 5.6%: Սեփական POS տերմինալների թվով
բանկը զբաղեցնում 8-րդ տեղը` 316 հատ, իսկ բանկոմատների թվով`9-րդ տեղը` 79
բանբկոմատ: Visa և MasterCard միջազգային
քարտերից բացի բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa քարտեր (երկու տարվա
աճը`ավելի քան 2 անգամ): Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ Հայաստանում առաջինը
դարձավ Visa համակարգի լիիրավ անդամ, թողարկելով առաջին Visa քարտերը և գործարկեց
ինտերնետ-էկվայրինգի առաջին նախագիծը Հայաստանում: Հիշեցնենք, «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն
2007-ի նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէքսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը
հիմնադրվել էր 1998 թվականի: 2008-ի հուլիսին Գազպրոմբանկի մասնաբաժինը դարձավ
94.15%, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը գնեց մնացած 5,85%-ը
Ռայֆայզենբանկից, դառնալով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ 100%
սեփականատերը: