Չնայած ԱՄՆ-ը չի կարող ընդունել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում` այդուհանդերձ, կան այլ հարթություններ, որտեղ երկու երկրները կարող են շարունակել համագործակցությունը, օրինակ, խաղաղության հաստատումը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք պետք է ձգտենք հասկանալ, թե Ուկրաինայի իրադարձություններից ինչ կարելի է վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար», - եզրափակել է Ուորլիքը: