Այժմ «Իսլամական
պետության» հետ Անկարայի
հարաբերությունները բավականին բարդ են միասին հայկական տաճարներ պայթեցնելու
համար: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնլե Սանկտ Պետերբուրգի
Ժամանակակից Մերձավոր արևելքի ուսումնասիրման կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր
Սոտնիչենկոն:
Հիշցենենք, որ սեպտեմբերի
21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայաթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ավելի ուշ թուրքական ԶԼՄ-ներեում հաղորդումներ
հայտնվեցին ահաբեկիչների գործողություններին Անկարայի մեղսակցության մասին:
Ավելին, հաղորդվեց, որ իրենց իսկ կազմակերպած ահաբեկչական գործողության
արդյունքում վիրավորված որոշ գրոհայիններ բուժում են ստանում թուրքական
հոսպիտալներում:
Սոտնիչենկոն իր հերթին
նշել է, որ թուրքերն արմատական ընդդիմությանը ֆինանսավորել են մինչև 2013 թվականի
կեսերը, այսինքն` մինչև ան-Նուսրայի և «Իսլամական պետության» պառակտումը, հետո`
դադարեցրել են: Այժմ նրանց հաիզվ է հաջողվել ազատել հուլիսին Իրաքի Մոսուլ քաղաքի
գրոհի արդյունքում «ԻՊ» գրոհայինների կողմից առևանգված իրենց դիվանագետներին: Իսկ
այսօր Անկարան սիպված Է ընդունել հարյուր
հազարավոր փախստականների Սիրիայից, այժմ` արդեն քրդերի:
Տեսականորեն նրանք կարող
էին համագործակցել մինչև 2013 թվականի կեսերը, այն էլ, ակնհայտորեն, ոչ հայկական
տաճարն ավերելու նպատակով: Անշուշտ, ԻԼԻՊ կազմում կռվում են Թուրքիայի
քաղաքացիներ, սակայն նրանք ոչ մի պետական կառույցի հետ առնչություն չունեն:
Ընդհակառակը, Թուրքիայի ներկայիս վարչակազմը փորձում է հնարավորինս զերծ մնալ հայատյացության համար
մեղադրանքներից և բավականին հետևողականորեն է վարում այդ քաղաքականությունը երկրի ներսում.
վերականգնում է հայկական տաճարները, լրագորղների է հրավիրում հայկական համայնքում
հանդիպումներին և այլն: Ես չեմ բացառում, որ Էրդողանն էլ կարող է ժամանել Հայաստան`
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառոմներին», - նշել է
վերլուծաբանը:
Սոտնիչենկոյի
ասելով, ասվածը չի նշանակում, թե Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի
որ դրան կարող են հետևել փոխհատուցմանը, գույքի վերադարձմանն ու տարածքային
նկրտումներին առնչվղ հարցեր: «Այդուհանդերձ, իմ կարծիքով, Թուրքիայի ներկայիս
կառավարությունը վերջին 100 տարվա բոլոր կառավարություններից ամենաբարյացակամն է
հայերի նկատմամբ», - կարծում է փորձագետը: