Ղրիմի հանրաքվեն չեղյալ հայտարարեց նախկին ԽՍՀՄ սահմանների անձեռմխելիությունը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
ՙՂրիմի հանրաքվեն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ բոլոր տաբուները պետք է վերացվեն, որ ժողովուրդներն ինքնորոշվելու իրավունք ունեն և, հնարավոր է, դա լուրջ փոփոխությունների հանգցենի ողջ աշխարհում՚,- նշել է փորձագետը: Ըստ որում, նա հավելել է, որ հանրաքվեն և հետագայում Ռուսաստանին Ղրիմի միացումը կարող է ՌԴ և Արևմուտքի միջև ՙսառը պատերազմի՚ հանգեցնել: ՙԵրկու կողմերն էլ գիտակցում են, որ փոխվում է աշխարհակարգը, տեղաշարժվում են սահմանները, հետևաբար`յուրաքանչյուրը փորձելու է իր ՙպատառին՚ տիրանալ՚,- նշել է փորձագետը: Միաժամանակ Մինասյանն ընդգծել է, որ հանրաքվեի արդյունքները կանխատեսելի էին:
Իսկ թե ինչպես կանրադառնա Ղրիմի իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա`հաշվի առնելով, որ հերթական անգամ ՙհաղթել է՚ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Մինասյանը նշել է, որ որևէ էական բան պետք չէ սպասել: ՙԸստ էության, դրանք տարբեր հարցեր են, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվում է այլ ձևաչափով և ուղղակի կախվածություն Ղրիմի հարցից չունի՚,-եզրափակել է նա: