ՌԵՍՈ
ապահովագրական ընկերությունը ԿԱՍԿՈ ապահովագրատեսակի
շրջանակներում ընկերություն դիմած 6 հաճախորդներ ստանում են ապահովագրական
հատուցումներ մեքենաներին կարկուտի հետևանքով պատճառված վնասները վերականգնելու
համար:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, հուլիսի 7-ը
հատկապես վանաձորցիների համար ծանր էր: Հորդառատ անձրևն ու ձվի մեծությամբ
կարկուտը քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծել. վնասվել էին բազմաթիվ մեքենաներ
և շինություններ:
«Եվ այս ծանր շրջանում
«ՌԵՍՈ»-ն աջակից եղավ իր հաճախորդներին»,-նշում է աղբյուրը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, «ՌԵՍՈ»
ապահովագրական ընկերությունը 2013 թվականի արդյունքներով Հայաստանի ապահովագրական
շուկայոմ զբաղեցրել է երրորդ տեղն ապահովագրական պրեմիաների ծավալով, րոնք կազմել
են 5.8 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 11,7%: Ապահովագրական հատուցումների
ծավալով նույնպես ընկերությունն զբաղեցրելէ երրորդ տեղը, որոնք 2013-ին կազմել են
3.3 մլրդ դրամ: Ներկայումս ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն աշխատում է
ապահովագրական 11 դասերով:
Հիշեցնենք,
ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է ռուսաստանյան խոշորագույն «ՌԵՍՈ -
Գարանտիա» ընկերությունը: Ընկերությունը Հայաստան ապահովագրական շուկա է դուրս
եկել 2008 թվականին և հանդիսանում է ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը: