Փետրվարյան մի գեղեցիկ օր Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը ժողովրդի աջակցությամբ, դհոլ-զուռնայով իշխանությունը վերադարձնելու է ժողովրդին: Մամուլի ասուլիսում այդպիսի խոստում է տվել խորհրդի
նախագահ Սուրեն Սարգսյանը:
«Այդ օրը ճակատագրական կլինի Հայաստանի
համար», - հավաստիացրել է նա: Ընդ որում վետերանը չի ճշտել, թե հատկապես ինչ
եղանակներով են ազատամարտիկները պատրաստվում իշխանությունը ժողովրդին վերադարձնել,
սակայն հայտարարել է. «Ով չի հավատում իմ և ազատամարտիկների խոսքերին, կարող է
հարցնել ադրբեջանցիներից: Դժբախտաբար, այսօր ճակատի գիծը Հայաստանի սահմանների
ներսում է, և յուրաքանչյուր հայ, պարզապես, պարտավոր է գալ և իր բողոքը հայտնել
հրապարակում»:
Խոսելով նախորդ և ներկա իշխանությունների մասին` Սարգսյանը հայտարարել
է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պարզապես, ժողովրդի թշնամի է, որը նրան
թալանել է 6 մլրդ դոլարով և այն պետք է վերադարձնի պետական գանձարան: Իսկ ներկայիս
իշխանություններին նա որակել է խամաճիկներ, որոնցից օր առաջ հարկավոր է
ձերբազատվել: