Վատ չէր լինի ստույգ իմանալ, թե ինչ է ասել Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին Նովո-Օգարևոյում բանակցությունների սենյակում, և ինչպես է նա դա ասել: Բայց այն, որ Ռուսաստանի նախագահը միանգամայն հստակ ընտրության առջև է կանգնեցրել Հայաստանին, կասկած չի հարուցում: Այդպիսի կարծիք է հայտնել Ջորջ Վաշինգթոնի համալսարանի Էլլիոթի անվան միջազգային հարաբերություների դպրոցի պրոֆեսոր Կորի Վելտը:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին:
ՙՀավանաբար, Պուտինն ակնարկել է այն հնարավորության մասին, որ Հայաստանը և/կամ Լեռնային Ղարաբաղը չեն կարողանա հույսը դնել Ռուսաստանի վրա անվտանգության հարցերում, եթե Հայաստանը հրաժարվի անդամակցել Մաքսային միությանը: Սարգսյանը նույնպես ակնարկել էր դա, երբ ասել էր, որ ՙանհնար և անարդյունավետ է՚ գտնվել մեկ ռազմական միության կազմում և ՙչհամապատասխանել վերջինիս անդամների տնտեսական տարածությանը՚: Իհարկե, այդ հայտարարությունն անհեթեթություն է: Ուղղակի նայեք Արևմուտքին, որտեղ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ամբողջովին չեն լրացնում միմյանց՚,- ընդգծել է փոևձագետը: Բայց ՀԱՊԿ և Մաքսային միության դեպքում, Վելտի կարծիքով, այդ հայտարարությունը, ըստ երևույթին, թույլատրելի է: Հարցը, նրա կարծիքով այն է, թե ինչու էր Ռուսաստանն այդքան երկար ձեռնոց նետում: ՙՊուտինը, հավանաբար, վստահ էր, որ հայերը հասկանում են Ռուսաստանի կողմից տրամադրվող անվտանգության գինը, և նրան զարմացրել է այն, թե ինչպես են հայերը շարունակում շարժվել դեպի AA/ DCFTA կողմը:
Ըստ որումը, Վելտը չի գտնում, որ նման մեթոդներով Ռուսաստանը երկարաժամկետ խաղ է խաղում`սահմանափակվելով որոշ պետությունների վախեցնելու համար կարճաժամկետ մեթոդների կիրառմամբ, գլխավորապես`Ուկրաինային և Հայաստանին, որպեսզի վերջիններս չկնքեն AA/ DCFTA-ն: Նրա խոսքով, եթե դա չհաջողվի անել, Ռուսաստանն ինքը նոր ստատուս-քվո կհաստատի: Սակայն, Վելտը գտնում է, որ Կիևի և Երևանի դեպքում Մոսկվան, այնուամենայնիվ, կհասնի իր ուզածին: