Հայաստանը Եվրատեսիլ-2013-ում ներկայացնելու ցանկություն հայտնած առաջին կատարողը երգիչ Նիկ Եգիբյանն է: Youtube-ում նրա ՙRelease Us՚ երգի օգտին արդեն շուրջ 3 հազար դիտում է գրանցվել:
Հանրապետությունից մասնակցի ընտրությունը նախատեսվում է իրականացնել ներքին կարգով`Հայաստանի հանրային հեռուստատեսության հանձնաժողովի կողմից: 2012 թվականին Հայաստանը հրաժարվել է մասնակցել Բաքվում անցկացված Եվրատեսիլին, ինչի հետ կապված`տուգանվել է Եվրոպայի հեռարձակողների միության կողմից:
Եվրատեսիլ-2013-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայում: Երգի մրցույթին կմասնակցի 39 երկրի ներկայացուցիչ: Այս տարի Եվրատեսիլին մասնակցությունից հրաժարվել են Բոսնիան և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան: