Սեպտեմբերի 29-ին` ժամը 13:00-ին,
Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի կունենա մոլեկուլային գենետիկայի
բնագավառում Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Բժշկական գենետիկայի և
առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև գիտա-գործնական համագործակցության
Պայմանագրի ստորագրում:
ՙՆախատեսվող համագործակցությունը ակնհայտորեն
փոխշահավետ է թե առողջապահական մասովª հիվանդությունների կանխարգելման և վաղ
շրջանում ախտորոշման առումով, թե դատական փորձագիտության և քրեագիտության մասովª
ինչպես հանցագործությունների բացահայտման, հատկապես ՙտաք հետքերով՚ անտեսանելի
հետքերի հայտնաբերմամբ և արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդների
կիրառմամբ, այնպես էլ կասկածյալի մեղավորության կամ անմեղության հիմնավորման համար
հավաստի ապացուցողական բազայի ձևավորմամբ:Հատկանշական է, որ երկու
կազմակերպություններն էլ ունեն որակի կառավարման գործուն համակարգեր և իրենց
առօրյա գործունեության ընթացքում լայնորեն օգտագործում են արևմտյան ժամանակակից
տեխնոլոգիաներ և միջազգային ստանդարտներ՚,- ասել է Փորձաքննութունների ազգային
բյուրոյի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը: