Ժողովրդական կուսակցությ ան առաջնորդ Տիգրան Կարապետյանը
խղճացել է ոչ իշխանական եռյակին և որոշել է օգնել նրանց` ժողովրդի վստահությունը
շահելու գործում: Այդ մասին նա Հայտարարել է նոյեմբերի 17-ին
կայացած մամուլի ասուլիսում: Նրա ասելով, չնայած այն հանգամանքին, որ եռյակի
ներսում կան տարաձայնություներ, և շատ հարցրում ինքը համաձայն չէ եռյաի
առաջնորդների հետ, այնուամենայնիվ, որոշել է միանալ համաժողովրդական պայքարին:
«Ինձ համար անակնկալ էր, որ նրանք մեզ ընդունեցին իրենց շարքերը, քանի որ մինչ այդ
ես նրանց համարում էի իշխանությունների նախագիծ, - նշել է քաղաքական գործիչը: Նա
նաև բոլոր ոչ իշխանական ուժերին խորհուրդ է տվել միանալ շարժմանը և ճնշում
գործադել իշխանության նկատմամբ: Կարապետյանն ընդսմին ըննդգծել է, որ շարժման
առաջնորդների հետ դեռ չի հանդիպել, սակայն համոզված է, որ ելույթ է ունենալու
եռյակի հաջորդ հանրահավաքում:
Քաղաքական գործիչը նաև
նշել է, թե իշխանությունները ճնշում են գործադրում ընդդիմադիրների նկատմամբ և
նրանց հարկադրում են արտագաղթել: «Օրինակ, ԲՀԿ
առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բոլոր
ձեռնարկություններն աշխատում են վնասով, ավելին, իշխանությունները փորձում են յուրացնել նրա
բիզնեսը», - նշել է Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ նման ճնշումների արդյունք
էր «ԱԼՄ» հեռուստաալիքի փակումը:
Նշենք,
որ ավելի վաղ Տիգրան Կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել հնամագործակցել ոչ
իշխանական եռյակի հետ, ինչին ԲՀԿ արդեն արձագանքել է և ողջունել այդ
նախաձեռնությունը: