Հայտնի անիմատոր Մարկ Բորեալը մուլտսերիալ կնակարահանի կոմիքսների հիման վրա:
Հոկտեմբերի 29-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ Մարկ Բորեալը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հաղորդել է, որ մանկական կոմիքսների հիման վրա մուլտսերիալ նկարահանելու առաջարկ է ստացել: Նրա խոսքով, նախատեսվում է նկարահանել 54 սերիա`յուրաքանչյուրը 13 րոպե տևողությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին ReAnimania անիմացիոն ֆիլմերի V միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Մարկ Բորեալի և Տիբու Շատելի ՙԻմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին՚ ֆիլմի երևանյան պրեմիերան: Ֆիլմը ժյուրիի հատուկ հիշատակության է արժանացել Անսիի փառատոնում /Ֆրանսիա/: ՙԻմ մայրիկն Ամերիկայում է և հանդիպել է Բաֆֆալո Բիլին՚ ֆիլմը նկարահանվել է կոմիքսների հիման վրա: