Մոսկվան և Անկարան պետք է ջանքերը միավորեն Սիրիայում առկա իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության
կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Թուրքիայի
վարչապետն ընդգծել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորություն ունեն ղարաբաղյան
հակամարտության և Սիրիայում իրավիճակի կարգավորման առումով: Նրա ասելով, երկու
երկրները պետք է ընդհանուր քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ: <<Այդ
թեմաների շուրջ մեր վարած բանակցությունները մեզ թույլ են տվել հիմք ստեղծել այդ
հարցերը կարգավորիելու համար>>, - նշել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է 'Ինտերֆաքսը'