Գայանե Իսահակյան.կետով: Ընդհանուր առմամբ, երկրում
անցյալ տարի ծնվել է 22 հազար 200 տղա եւ 19 հազար 570 աղջիկ:
2013 թվականին Հայաստանում
արձանագրվել է մահվան 27 հազ.165 դեպք, որից 13 հազար 886-ը տեղի է ունեցել
տղամարդկանց, իսկ 13 հազար 279 - ը կանանց հետ: Անցյալ տարի մահվան դեպքերի թիվը
2012 թվականի համմատ կրճատվել է 1.6%: Մահացության գործակիցը տարեկան կտրվածքով
ավելացել է 0.1 տոկոսային կետով, կազմելով 9 պրոմիլե:
Ընդ որում, մանկական
մահացութունը երկրում 2013 թվականին (մինչև 1 տարի) 1,000 մարդու հաշվարկով,
հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9.8 պրոմիլե (2012-ի 10.8-ի համեմատ):
Մասնավորապես,անցյալ տարի Հայաստանում մահացել է մինչև 1 տարեկան 411 երեխա,
2012-ի 458 –ի համեմատ: Մինչև 5 տարեկաննների մեջ մանկական մահացությումը կազմել է
11.1 պրոմիլե, 2012-ի 12.1 պրոմիլեի համեմատ: Այդ տարիքում երկրում մահացել է 463
երեխա, 2012-ի 515-ի համեմատ:
Ըստ վիճակագրության,
ծնունդների թիվը Հայաստանում 2013 թվականին գերազանցել է մահացածների թիվը 1.5
անգամ, իսկ բնական աճը բնակչության յուրաքանչյուր 1000 մարդու կտրվածքով կազմել է
4.8 պրոմիլե (կամ 14 հազար 605 մարդ), 2012-ի 4.9 պրոմիլեի (կամ 14 հազար 819
մարդ) համեմատ:
Ըստ վիճակագրության,
Հայաստանի բնակչության միջին տարիքը կազմում է 36.2 տարի, ընդ որում, միջին տարիքը
տղամարդկանց մոտ կազմում է 34.5 տարի, իսկ
կանանց մոտ այն կազմում է 37.8 տարի: Կյանքի սպասվող միջին տևողությունը
Հայաստանում կազմում է 74.3 տարի, ընդ որում, տղամարդկանց մոտ` 70.9 տարի, իսկ
կանանց մոտ`77.5 տարի:
Հայաստանի
բնակչությունը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 3 մլն 17 հազար 400 մարդ,
տարեկան կտրվածքով կրճատվելով 0.8 % կամ 23.6 հազար մարդով: