Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, այլ թերություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած մեծածավալ աշխատանքում: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի պարզաբանման մեջ` կապված ՙԺողովուրդ՚ օրաթերթում տպագրված ՙՎերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել՚ տեղեկատվության և թեմայի շուրջ լրահոսում տեղ գտած նյութերի հետ:
ՙՄասնավորապես, շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին առնչվող դեպքերի պարագայում այդ թերությունները ի հատ են եկել աշխատանքների կատարման ընթացքում և աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաև հստակ կատարվել են դեռևս չիրականացված ծավալները ։
ՙԻնչ վերաբերվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ՙՆոր բարեկարգում՚ ՓԲԸ-ն կողմից Եռաբլուրի անտառպուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով` Երևանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որևէ լումա չի փոխանցել ընկերությանը՚,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունը: