Երևանի Կոնյակի գործարանի վաճառքի ծավալները 2013/2014 ֆինանսական տարում կարող են հասնել իրենց պատմական մաքսիմումին` 4.8 մլն լիտր կոնյակ, ինչը 14%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին սեպտեմբերի 9 – ին Արարատի մարզի Այգավանի մասնաճյուղում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:
Նրա խոսքերով, այս տարվա երկու ամիսներին վաճառքի տեմպերն արդեն կազմել են 11%: ՙԵթե նման կերպ շարունակվի, ապա մենք հաջորդ տարի կապահովենք վաճառքի 14% տարկան աճ: Շատ կուզենայի, որպեսզի դա չլիներ սահման և աճի միտումը շարունակվեր՚, - ասել է Գրիգորյանը: Նա նշել է, որ վաճառքի ծավալներով առաջին երեք երկրներն են` Ռուսաստանը, Ուկրաինան և Հայաստանը: Այդ շուկաներում ընդհանուր առմամբ վաճառվում կոնյակի 85%-ը:
Տնօրենը նշել է, որ վաճառքի ծավալներն աճում են բոլոր շուկաներում, և հայկական կոնյակի հետագա աճող պահանջարկ ապահովելու համար անհրաժեշտ է անշեղորեն բարձրացնել մթերումների ծավալը: 2012 օրացուցային տարում ԵԿԳ հայտարարեց 24 տոննա խաղողի մթերման մասին, բայց իրականում մթերեց 25 հազ. տոննա, ասել է տնօրենը: 2013-ին ընկերությունը հայտարարեց խաղողի մինչեւ 35 հազար տոննա մթերումների մասին: Գրիգորյանը հայտարարել է, զարգացման լավատեսական սցենարի դեպքում ԵԿԳ նախատեսում է 2014 թվականին արդեն մթերել 42 հազ.տոննա խաղող:
ԵԿԳ ղեկավարը հավելել է, ընկերությունը տարցտարի բարձրացնում է մթերման գները, հաշվի առնելով գնաճը: 1 կգ խաղողի գինը այս տարի Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար սահմանվել է 145 դրամ, իսկ Տավուշի մասնաճյուղի համար` 135 դրամ, նախարոդ տարվա, համապատասխանաբար, 140 և 130 դրամի փոխարեն: Միևնույն ժամանակ, իրենց գումարները ֆերմերները կարող են ստանալ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում: Գրիգորյանը նշել է, որ այսօր փորձում են շահարկել խաղող գնի շուրջ, համարելով այն ցածր: ՙԽաղողի գինը սահմանափակվում է կոնյակի գնով: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բիզնեսի և սոցիալակամ պատասխանատվության տեսանկյունից սահմանել արդար գին: Սա ճիշտ գին է: Վերջիվերջո մենք հանդիսանում ենք բիզնես-կառույց, հետապնդում շահույթ, կատարելով մեր պայմանագրային պարտավորությունները՚, - ասել է Գրիգորյանը: Այն խաղողագործներին, ովքեր ստանում են ցածր բերքատվություն, , ընկերության ղեկավարը պահպանել խաղոցղի արտադրման տեխնոլոգիան և թարմացնել խաղողի թփերը:
Տնօրենն ավելացրել է, որ հաշվի առնելով խաղողի պահանջարկը, վերամշակող ձեռնարկությունները, կարելի է համարել, որ ունեն բոլոր նախադրյալները երկրում կոնյակագործությունը զարգացնելու համար: Այս տարի առաջին անգամ են կնքվեցին երկարաժամկետ պայմանագրեր` 7 տարով և 900 ֆերմերների հետ, և ամեն տարի երկարաժամկետ պայմանագրերի թիվւ կաճի, ասել է նա, հավելելով, որ 2014 թվականին ԵԿԳ - ն կիրականացնի հատուկ ծրագիր, որն ուղղված կլինի խաղողի նոր այգիների տնկման խթանմանը:
Հիշեցնենք, որ Երևանի կոնյակի գործարանը հանդիսանում է ֆրանսիական Pernod Ricard խմբի անդամ և հանդիսանում է խոշորագույն կոնյակ արտադրողը Հայաստանում: