Վերջին
ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հրապարակած
առաջարկությունները Բաքվի սրտովը չեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի
արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ
համատեղ մամուլի ասուլիսում:
«Դա վերաբերում է նաև վստահության, մասնավորապես,
հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության
մեծանիզմների ստեղծման հարցերին, այդ թվում` համանախագահների հրապարակած
առաջարկություններին, որոնք ձևակերպվել են որպես փաթեթային և բաղկացած են ԵԱՀԿ ՄԽ
համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարություններից», - ասել է
Նալբանդյանը:
Նրա ասելով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը
տարածաշրջան այցի ընթացքում ներկայացրել էր բավականին որոշակի գաղափար, այդ թվում
բովանդակությամբ` Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում
կազմակերպելու համար: Ընդ որում Նալբանդյանը նշել է, որ, ըստ երևույթին, այդ
որոշակիությունն այնքան էլ Բաքվի սրտովը չէ, այդ պատճառով նրանք սպասում են այլ
որոշակիության:
Նրա ասելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների
հրապարակած առաջարկությունների նկատմամբ այլընտրանքային և ղարաբաղյան
հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված որոշակիություն, պարզապես,
գոյություն չունի:
Լավրովն
իր երթին նշել է, որ Ռուսաստանը կպաշտպանի ցանկացած ջանք, որը կհանգեցնի կամ կմոտեցնի
այդ ճգնաժամի կարգավորմանը: «Ֆրանսիացի գործընկերների գաղափարները, որոնք թույլ
կտան գործնական լեզվի փոխադրել վերևներում համաձայնեցված սկզբունքները, վայելում
են Ռուսաստանի աջակցությունը», - նշել է ան: Այդ համատեքստում նա հավելել է, որ,
ամեն դեպքում, որքան կանոնավոր լինեն Հայաստանի և Ադրբեջտանի նախագահների
հանդիպումները, այքան ավելի մեծ դինամիկա ձեռք կբերի բանակցային գործընթացը: