Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակման դեպքերը Երևանում:
Վերջին հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, երբ երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, ինչի հետեւանքով տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակումներին զուգընթաց եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետեւում են, սպառնում եւ ահաբեկում: ՙԿոչ ենք անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարի սպառնալիքի՚, - ասվում է հայտարարությունում: