Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը մասնակցի
տարբեր նախագծերի Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար
Մևլութ Չավուշօղլուն` Կարսում Վրաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ
հանդիպման արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Սակայն,
Թուրքիայի արտգործնախարարի ասելով, այդ նախագծերում ներգրավվելու համար Երևանը «պետք
է լուծի հարևանների հետ առկա խնդիրները»: «Մենք ցանկանում ենք ղարաբաղյան
հակամարտության շուտափույթ կարգավորում», - հայտարարել է Չավուշօղլուն: Նրա
մեկնաբանությամբ, սակայն, հակամարտության կարգավորումը ենթադրում է Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքների հանձնում Ադրբեջանին: Չավուշօղլուն
ընդսմին կարծում է, թե այդ տարածքների հանձնումն, իբր, հարկավոր է, առաջին հերթին,
Հայաստանին: