Բնապահպանները տագնապի մեջ են. Հյուսիս-Հարավ
ավտոմայրուղու շինարարության արդյունքում Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր
մրգատու ծառերի 81%-ը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալության հետ զրույցում նշել է «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա
Զառաֆյանը, ճանապարհի կառուցման նպատակով հաջորդ տարի կհատվի ավելի քան 3 հազ.ծառ,
ընդ որում, հիմնականում` մրգատու, որոնց թվում կան խնձորենիներ, բալենիներ,
սալորենիներ և դեղձենիներ: Ըստ «ԷկոԼուրի», «Քաղաքային կայուն զարգացման
ներդրումային ծրագրում» (Տրանշ 1) նշվում է, որ 3 525753 խոր.մետր ընդհանուր
մակերեսով 114 հողատարածքների օտարումը, կհատվի 3568 ծառ: Արտաշատի համայնքը կարող է կորցնել իր մրգատու ծառերի
81%-ը, կքանդվի 38 շենք և շինություն (2005.94 քառ.մ):
Զառաֆյանի խոսքերով,
նախկինում այս ծրագիրը ենթարկվել էր հասարակական կազմակերպությունների
մոնիթորինգին: Սակայն, նշել է նա, քննարկումներին ներկայացվեց ծրագրի միայն մի
փոքր մասը, հիմնականում, երևանի տարածքների մասով, որոնք ռիսկեր այնքան էլ չեն
պարունակում: «Ծրագրի այդ սարսափելի հատվածը, որը վերաբերվում է Արտաշատի շրջանի
գործնականում ողջ մրգային գոտու վերացմանը, չէր ներկայացվել քննարկմանը: Դրա մասին
մենք իմացանք բոլորովին անսպասելի»,-նշել է փորձագետը: «Մենք պետք է պահանջենք,
որպեսզի առոչինչ հայտարարվեն բոլոր դրական եզրակացությունները»,-նշել է Զառաֆյանը:
ՆՄշենք, որ 2010 թվականի
հունվարի 10-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հուսիս-Հարավ տրանսպորտային
միջանցքի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական Զարգացման բանկի միջև
շրջանակային`500 մլն.դոլարի ֆինանսավորման համաձայնագրին: Երևանում հայտարարում
են, որ ծրագիրը Հայաստանին հնարավորություն կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և
Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանի
բեռնափոխադրումների ոլորտում խաղալ ակտիվ միջանցիկ պետության դեր, միաժամանակ
միանալով Սևծովյան շրջանային ավտոմայրուղուն:
Ծրագրի
իրականացումը ենթադրում է 556 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների շինարարություն
և վերանորոգում, ընդ որում, Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահմանը:
Ծրագրի նպատակը` Հայաստանի համար դեպի միջազգային առևտրական ուղիները և շուկանեըը
ելքի ապահովումն է: