Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 1005 բնակիչներ նամակով
դիմել են հայ գործարար Լևոն Հայրապետյանին, որը ներկայումս ձերբակալված է, ինչպես
նաև ողջ աշխարհի հայերին, հաղորդում է Artsakh Today-ը:
Նամակում,
մասնավորապես, ասված է. «Վերջին օրերի իրադարձությունները խորապես ցնցել են ոչ
միայն Վանքի, այլև ամբողջ Արցախի բնակչությանը: Ակնհայտ է, որ թշնամին փորձում է
իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:
Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ
ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի
և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե առանձին, թե համախմբված դիմել Ռուսաստանի
իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս
հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն
Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և
Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագին Լևոն
Հայրապետյան, այնպես ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան
ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում:
Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը
և Հայաստանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի
Բասմանի դատարանը երեկ յսօր բավարարել է Լևոն
Հայրապետյանի կալանավորման մասին միջնորդությունը: Նախօրեին ՌԴ
իրավապահ մարմինները բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն
Հայրապետյանին։ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք
բարեգործական ծրագրերով: Մասնավորապես
նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում: Լևոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովը նշել է, որ
քրեական գործի նախնական ձևակերպումը, որով գործարարը մնեղադրվում է, վերջնական չէ:
Հիշեցնենք նաև,
որ ՌԴ ԴԱԾ աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական Սփյուռքի ամենահարուստ
ներկայացուցիչներից մեկին` Լևոն Հայրապետյանին: Այս մասին հաղորդել է «Ռոսբալտ»
գործակալությունը, հղում կատարելով ռուսական հատուկ ծառայություններին: Ըստ
տեղեկությյունների, միջոցառումները տեղի են ունեցել քրեական «հեղինակություն» հանդիսացող` Սերգեյ Ֆինագինի
կողմից ղեկավարվող «կինգիսեպյան» հանցագործ խմբավորման հետաքննության
շրջանակներում: Հանցագործ խմբավորման գործոնեությանը Հայրապետյանի մասնակցության
մասին քննիչներին հաղորդել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը ներկայումս
գտնվում է ցմահ բանտարկության մեջ: Նշվում է նաև, որ Լևոն Հայրապօետյանը
կալանավորվել է 2014 թվականի հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա
ժամանել էր Մոնակոյից: