Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը:
ՙՆա Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի կազմում մասնակցում էր ապօրինի շինարարության դեմ բողոքող բնակիչների ակցիային: Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգալի չափով թվապես գերազանցող ուժեր է բերել և ապօրինի շինարարության ընթացքն ապահովելու նպատակով բացահայտ կերպով ուժ է կիրառում ու ոտնահարում է բնակիչների և նրանց աջակցող ակտիվիստների տարրական իրավունքները՚,- ասվում է Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունում: