Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացումը դադարեցնելու նպատակով: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ելույթ ունենալով Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի, արրտգործնախարարների խորհրդի նիստում:
ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը խանգարում է կայունությանը Հարավային Կովկասում, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն: Մենք կվճռականորեն բողոքում ենք ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացման և իրենց տներից մեր ադրբեջանցի եղբայրների բռնի արտաքսման դեմ՚, - հայտարարել է թուրք դիվանագետը:
Դավութօղլուին լրջորեն մտահոգում է հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ապարդյուն լինելը: Նրա ասելով, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել խաղաղ ճանապարհով, իրավական նորմերի և սկզբունքների հիման վրա և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, դժվար կլինի խաղաղություն և անվտանգություն ապահովել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում: