Մայիսի 25-ին` ժամը 21.52-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Նույն օրը` ժամը 15.01-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով երթևեկելի մասը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ՙՄ-6՚ միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 22-րդ կմ-ում քարաթափման հետևանքով ավտոճանապարհի մոտ 10մ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: ժամը 22.02-ի դրությամբ ՙԼոռի ՃՇՇ՚-ի ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը մաքրվել է: