Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Թիվ 2» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է ք. Երևան, Կոմիտասի 41/74 հասցեում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի
մամուլի ծառայությունից, մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Բացի այդ, «Թիվ 2» մասնաճյուղը այժմ արդեն կսպասարկի հաճախորդներին մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները, այդ թվում նաև ոսկու գրավադրմամբ վարկատեսակը, այն դեպքում, երբ մինչև արդիականացումը մասնաճյուղը մինի-ձևաչափի էր և սպասարկում էր միայն գործառնական գործարքներ:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի
կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման առանձին գոտիներն առանձնացված են ըստ
ծառայության և պրոդուկտի, ստեղծված են նաև
հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
«Մենք ավարտում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցի վերանորոգման ծրագիրը: Այս երկու
տարվա ընթացքում մենք վերանորոգել ու բարեկարգել
ենք Բանկի գրեթե բոլոր մասնաճյուղերը, և հաճախորդները կարող են օգտվել
բոլոր բանկային ծառայություններից Հայաստանի ցանկացած կետում և ստանալ
բարձր չափանիշներին համապատասխան սպասարկում: Մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ավարտից հետո մենք նախատեսում ենք ավելացնել
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի թիվը Երևանում ու շրջաններում», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի Գուսևը:
«Թիվ 2» մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը` ի դեմս Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևի, Բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության
պետերը, Բանկի հաճախորդներ, Երևանի քաղաքային վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև այլ
պաշտոնատար անձինք:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004
թվականի ապրիլին; Այժմ Ռուսաստանի` մեծությամբ երկրորդ ՎՏԲ բանկը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսի
սեփականատերն է: Բանկն ավանդաբար Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում
է մի շարք հիմնական ցուցանիշների գծով: Ներկայում բանկն ունի ամենախոշոր
մասնաճյուղային ցանցը Հայաստանում` 69
մասնաճյուղ, որոնցից 25-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 44-ը` մարզերում: