ԱՄՆ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի իրացման հարցերն են քննարկվել նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստում, հաղորդում է asbarez.com-ը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Contour Global ընկերության կողմից Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում 180 մլն դոլարի
ներդրումների հեռանկարները: Այդ ծրագրի իրագործման դեպքում դա կլինի ամենախոշոր
ամերիկյան մասնավոր ներդրումը Հայաստանի տնտեսությունում: