Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անընդունելի է համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խնդրանքը: Այդ մասին տեղեկացնում է 1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետհանդիպման ժամանակ կոչ է արել նրան գործուն միջոցներ ձեռնարկել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության թուլացման ուղղությամբ, հակառակ դեպքում դա ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքների կունենա:
Ըստ որում, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կրկին փորձել է մեղքը բարդել հայկական կողմի վրա`մեղադրելով նրան հրադադարի ռեժիմը խախտելու, դիվերսիոն-հետախուզական գործողություններ կատարելու, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողների, խաղաղ բնակիչների վրա կրակ բացելու մեջ:
ՙԻնչ վերաբերւոմ է հայկական կողմի հերթական սպառնալիքներին, մեր բանակը պատրաստ է պատասխանել թշնամուն, հաղթանակ տանել և մեկընդմիշտ ազատել ՙօկուպացված հողերը՚: Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պատրաստ է կատարել ցանկացած մարտական առաջադրանք, դրա համար կան ռազմատեխնիկական բոլոր ժամանակակից հնարավորությունները՚,- Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ: