Այսօր, դեկտեմբերի 9-ին Երևանում բացվել է Սևծովյան
տնտեսական համագործակցության գործարար խորհրդի 47-րդ նիստը:
Նիստում ներկայացվել է Սևծովյան
տնտեսական համագործակցության գործարար խորհրդի 2013 թվականի գործունեության
հաշվետվությունը, 2014-2015 թվականի բյուջեի կանխատեսումները, ինչպես նաև Սևծովյան
տնտեսական համագործակցության գործարար խորհրդի անդամների տարեկան ներդրումները:
Նիստի ընթացքում կքննարկվի Կազմակերպության անդամ-երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության և փոխգործակցության վերաբարյալ առաջարկների
փաթեթ:
Հանդիպման ընթացքում նախատեսվում
է տարբեր երկրներից գործարարների այցելություններ: Նիստին մասնակցում են ՍԾՏՀ
անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Ադրբեջանի և Թուրքիայի:
Նշենք, որ 1992 թվականի
հունիսի 25 - ին Ստամբուլում, Համագործակցության առաջին գագաթնաժողովում,
ընդունվեց «Սևծովյան տնտեսական համագործակցության մասին » հռչակագիրը, որը սահմանում
է Սևծովյան ավազանի պետությունների տնտեսական համագործակցության հիմնական
մեխանիզմները: Կազմակերպության մշտական անդամներ են հանդիսանում Հայաստանը,
Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան,
Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան: Դիտորդի կարգավիճակ ունեն 13 երկրներ` Ավստրիան,
Բելառուսը, Եգիպտոսը, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, ԱՄՆ,
Խորվաթիան, Թունիսը, Ֆրանսիան, Չեխիան:
1993 թվականի փետրվար
26-ին հիմնադրվել է ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը: