Պրն. դեսպան, արդյո՞ք գոհացնում է Ձեզ հայ-ռումինական հարաբերությունների գոյություն ունեցող
մակարդակը:
Ինչպես գիտեք, Ռումինիան առաջին պետությունն է, որը դեռ 850 տարի առաջ մեծ հաճույքով իր մոտ ընդունեց հայ վաճառականներին: Ռումինիայում է գտնվում
ամենահին
հայկական
համայնքը:
1915 թ.
Ռումինիան
առաջին
պետութունն
էր,
որը
բացեց
իր
սահմանները
հայերի
առջև,
իսկ
1991 թ.
առաջինը
ճանաչեց
Հայաստանի
Հանրապետության
անկախությունը:
Վերջերս
հանդիպեցի
Հայաստանի
առաջին
նախագահ
Լևոն
Տեր-Պետրոսյանի
հետ,
և
նա
գոհունակությամբ
հիշեց
այդ
փաստը:
Եվ
մեր
հարաբերությունները
շարունակում
են
նույն
ոգով
զարգանալ
մինչ
օրս:
Այսօր
հայ–ռումինական
հարաբերեությունները
գտնվում
են
բարձր
մակարդակի
վրա,
դրանք
հիմնված
են
փոխըմբռնման
և
քրիստոնեական
արժեքների
վրա:
Հայաստանը
քրիստոնեություն
ընդունած
աշխարհի
առաջին
պետությունն
է,
Ռումինիան
նույնպես
հնագույն
ժամանակներից
քրիստոնեություն
է
դավանում:
Մեր
պետությունների
միջև
շատ
ընդհանրություններ
կան
մշակութային
ոլորտում:
Ավելին,
Ռումինիայի
հայկական
համայնքն
ակտիվորեն
աշխատում
է
մշակութային
ոլորտում:
Հայ
համայնքի
շատ
ներկայացուցիչներ
իրենց
մտավոր
բարձր
կարողությունների
շնորհիվ
անգնահատելի
ներդրում
են
ունենում
երկրի
գիտական
և
այլ
բնագավառների
զարգացման
գործում:
Մեկ
օրինակ
բերեմ`
բժշկական
գիտությունների
դոկտոր
Աննա
Ասլանը
ժամանակին
վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով ստեղծել է Գերովիտալ (Gerovital) պատրաստուկը,
ինչը
շատ
կարևոր
հայտնագործություն
է:
Այն
փաստը,
որ
հայերի
ամենասիրելի
կաթողիկոսներից
մեկը`Վազգեն
I-ը,
Ռումինիայի
հայ
համայնքի
ներկայացուցիչ
էր,
շատ
բանի
մասին
է
վկայում:
Ուրախ
եմ
նաև
հաղորդել,
որ
անցած
տարի`Հայաստանի
նախագահ
Սերժ
Սարգսյանի
հետ
հանդիպման
ժամանակ,
ես
նրանից
թույլտվություն
խնդրեցի
Հայաստանում
Վազգեն
I-ի
հուշարձանը
տեղադրելու
համար,
որը
կբերվի
Ռումինիայից:
Այդ
առաջարկը
հավանության
է
արժանացել
նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի կողմից:
Որտե՞ղ է նախատեսվում կանգնեցնել Վազգեն I-ի հուշարձանը:
Ամենայն հավանականությամբ, Էջմիածնում: Ձեզ մոտ արդեն տեղադրվել է 2 նման հուշարձան. մեկը`Սևանավանում, մյուսը`Էջմիածնում,
իսկ
սա
երրորդը
կլինի:
Ինչ
վերաբերում
է
հայ-ռումինական
ներկայիս
հարաբերություններին,
ուզում
եմ
նշել,
որ
Բուխարեստում
Հայաստանի
դեսպանատունը
շատ
ակտիվ
է
աշխատում:
Մենք
ակտիվորեն
աշխատում
ենք
մեր
երկկողմ
հարաբերություններն
ամրապնդելու
ուղղությամբ:
Այնուամենայնիվ,
կարծում
եմ,
որ
մենք
համագործակցության
աշխուժացման
լուրջ
ներուժ
ունենք,
և
աշխատում
ենք
այդ
ուղղությամբ:
Մայիսի
22-ին
մեր
երկրի
մսամթերք
արտադրող
առաջատար
ALDIS ընկերությունն
ավելի
քան
200 անուն
ապրանքատեսակ
ներկայացրեց
Երևանում:
Կարևոր
իրադարձություն
է
նաև
մայիսի
23-ին
Հայաստանում
Եվրոպայի
օրվան
և
հայ-ռումինական
հարաբերություններին
նվիրված
մեծ
համերգի
անցկացումը:
Հայ-ռումինական համագործակցության ո՞ր ուղղություններն
են
ասօր
գերակա:
Որպես դիվանագետ`գտնում եմ, որ դիվանագիտական և քաղաքական
հարաբերություններն,
իհարկե,
շատ
կարևոր
տեղ
են
զբաղեցնում
պետությունների
հարաբերություններում,
սակայն
առևտրատնտեսական
և
մշակութային
կապերը
նույնպես
համագործակցության
գերակա
ուղղություններ
են,
քանի
որ,
ըստ
էության,
ամեն
բան
հիմնված
է
տնտեսության
վրա:
Եթե
ունես
ուժեղ
տնտեսություն,
կա
նաև
թե’
ամուր
սոցիալական
հատված,
թե’
որակյալ
առողջապահություն
և
կրթություն:
Այս
առումով
ուզում
եմ
նշել,
որ
ռումինական
ALDIS ընկերության
մսամթերքի
ներկայացումն
ուղղված
է
հենց
տնտեսական
ու
առևտրային
կապերի
ամրապնդմանը:
Ռումինիայից Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալն անցած տարի ավելացել է 34,4%-ով և կազմել $118,1 մլն: Նախատեսվում
է
արդյոք
երկու
երկրների
միջև
ապրանքաշրջանառության
հետագա
աճ:
Հնարավո՞ր
է
արդյոք
հետագայում
հայկական
արտադրանք
արտահանել
Ռումինիայի
շուկա`հատկապես,
եթե
հաշվի
առնենք,
որ
անցած
տարի
ծավալները
նվազել
են
85, 1 %-ով
և
կազմել
ընդամենը
$85, 3 հազար:
Խնդիրն առաջարկի ու պահանջարկի մեջ է, թե ինչ է թելադրում այսօրվա շուկան:
Ես շատ ուրախ եմ, որ մեր արտահանումն աճում է, և այդ ուղղության հետագա զարգացման հնարավորություն կա: Իհարկե,
ձեզ
մոտ
կողմնորոշումը
բոլորովին
այլ
շուկայի
ուղղությամբ
է,
քանի
որ
շուտով
Հայաստանն
անդամակցելու
է
Մաքսային
միությանը:
Եվ
դա
շատ
լավ
է,
որ
կարող
եք
առևտրատնտեսական
կապեր
զարգացնել
ձեր
հարևանների
հետ:
Բայց ռումինական շուկայի համար ևս դրական կլինի հայկական ապրանքների արտահանումը, օրինակ`համային
հիանալի
որակներ
ունեցող
հայկական
բանջարեղենի:
Նման համային որակներ չունի Եվրոպայի բանջարեղենը: Կարող է քննարկվել նաև մրգի, չրերի, կոմպոտների արտահանման հարցը. գոյություն ունի հսկայական ներուժ, և ես պատրաստ եմ նպաստել այն օգտագործելու հարցում: Հայաստանում
նաև
շատ
լավ
կոնյակ
է
արտադրվում:
Ես
անձամբ
ծանոթ
եմ
և
շատ
եմ
հարգում
հիանալի
գործարար
Գագիկ
Ծառուկյանին,
ով
հայկական
կոնյակի
խոշոր
արտադրողներից
մեկն
է:
Վստահ
եմ,
որ
այդ
արտադրանքը
ևս
պահանջարկ
կունենա
ռումինական
շուկայում:
Կարելի՞ է արդյոք համարել, որ հայկական արտադրանքը վատ է ներկայացված ռումինական շուկայում:
Ոչ թե վատ է ներկայացված, այլ, ըստ երևույթին, այդ ամենը պետք է ավելի ագրեսիվ արվի, քանի որ ձեր արտադրանքը շատ լավն է և մեծ ներուժ ունի:
Կարո՞ղ եք թվարկել Հայաստան ներմուծվող ապրանքատեսակները:
Հայաստանյան շուկա տարբեր արտադրանք է մատակարարվում: Այժմ ես մտածում
եմ
ռումինական
մեքենաների
Հայաստան
արտահանումը
կազմակերպելու
ուղղությամբ:
Մենք
երկու
արտադրող
ունենք`
Renault Duster և Ford: Ռումինիայում արտադրվում են շատ որակյալ դեղամիջոցներ: Որքանով ինձ հայտնի
է,
հայկական
շուկայում
տարբեր
որակի
դեղորայք
կա:
Համագործակցության
ներուժ
կա
դեղագործության
ոլորտում
և
մի
շարք
այլ
ուղղություններում:
Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում երկրների միջև մշակութային երկխոսությունը:
Մշակութային երկխոսությունը բավականին լավ մակարդակի
վրա
է
գտնվում:
Մի
քանի
շաբաթ
առաջ
Ֆրանկոֆոնիայի
օրերի
շրջանակներում
Երևանի
Վ.
Բրյուսովի
անվան
պետական
լեզվաբանական
համալսարանում
ԱրմԻնֆո
ԼԳ
գլխավոր
տնօրեն
Էմմանուիլ
Մրկտչյանի
աջակցությամբ
տեղի
է
ունեցել
ռումինացի
գրող
Դանիելա
Ռադութի
ՙL'autre
visage de la Roumanie, l'autre visage de la Course՚ գրքի շնորհանդեսը,
որը
մեծ
հետաքրքրութուն
է
առաջ
բերել:
Միջոցառմանը
ներկա
են
գտնվել
պատգամավորներ,
նախարարներ,
այդ
թվում`կրթության
և
գիտության
նախարար
Արմեն
Աշոտյանը:
Ներկայացվել
են
նաև
ռումինական
տարբեր
ֆիլմեր:
Ինչպես
հայտնի
է,
Եվրամիությունն
ուժեղ
է
իր
կապիտալով,
մարդկային
ներուժով,
աշխատուժող
և
արտադրությամբ:
Կարծում
եմ,
որ
Եվրոպայի
հինգերորդ
ուժեղ
կողմը
մշակույթն
է,
և
այդ
ուղղությամբ
կարելի
է
ակտիվորեն
փոխգործակցել:
Եթե
Հայաստանը
որոշել
է
ինտեգրվել
Մաքսային
միությանը,
դա
չի
նշանակում,
որ
այն
հրաժարվելու
է
Եվրոպայից:
Այն
կկարողանա
շարունակել
հարաբերությունները
թե’
Եվրոպայի,
թե’
Մաքսային
միության
հետ.
մեկը
մյուսին
չի
խանգարում:
Հայաստանը
պետք
է
լավագույնը
վերցնի
երկու
կառույցներից
և
շարունակի
զարգանալ:
Հայաստանի
աշխարհագրական
և
աշխարհաքաղաքական
դիրքը,
ըստ
էության,
զարգացման
այդ
մեթոդն
է
թելադրում:
Դա
հնարավոր
չէ
անել
առանց
ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, սակայն, ինչպես բազմիցս նշել են նախագահ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախարար Նալբանդյանը, պաշտոնական Երևանը
չի
հրաժարվում
Եվրոպայից:
Հիանալի
դիվանագետ,
ՀՀ
ԱԳ
նախկին
փոխնախարար
Զոհրաբ
Մնացականյանը
նույնպես
նշել
է,
որ
ԵՄ
հետ
Ասոցացման
համաձայնագրում
կան
մի
շարք
կետեր
և
ուղղություններ,
որոնք
կարելի
է
հետագայում զարգացնել`չնայած այն բանին, որ ՀՀ-ն ինտեգրվելու է ՄՄ-ին:
Ի՞նչ դեր է խաղում երկրի հասարակական-քաղաքական կյանքում հայկական համայնքը, որքա՞ն հայ է բնակվում Ռումինիայում:
Ինչպես արդեն նշել եմ, Ռումինիայի հայկական համայնքն ամենահին հայկական համայնքն է աշխարհում: Ինչ վերաբերում է այն բանին, թե որքան հայ է բնակվում Ռումինիայում, դա բավականին
դժվար
է
ասել:
Ռումինիայի
հայերի
միության
նախագահ,
հայտնի
քաղաքական
գործիչ
Վարուժան
Ոսկանյանի
տեղեկատվության
համաձայն,
Ռումինիայում
ապրում
և
աշխատում
է
30 հազար
հայ:
Պաշտոնական
տվյալներով,
Ռումինիայում
8000 հայ
է
բնակվում:
Հայ
համայնքը
շատ
ուժեղ
է,
օրինակ`Վարուժան
Ոսկանյանը
գլխավորել
է
թե’
Էկոնոմիկայի
նախարարությունը,
թե’
Ֆինանսների
նախարարությունը:
Պատգամավոր
Վարուժան
Փամբուկչյանն
ազգային
փոքրամասնությունների
ներկայացուցիչն
է
Ռումինիայի
խորհրդարանում:
Նման
մարդիկ
շատ
են
քաղաքականության,
բիզնեսի,
գիտության,
կրթության
ոլորտում:
Կարելի՞ է արդյոք ասել, որ հայերը հեշտ են ինտեգրվում Ռումինիայի հասարակությանը:
Այո, նրանք հեշտ են ինտեգրվում: Բուխարեստում կա հայկական
թանգարան,
որն
աշխարհի
ամենահարուստ
թանգարաններից
մեկն
է:
Իր
հավաքածուներով
այն
միևնույն
մակարդակի
վրա
է
գտնվում
Վենետիկի,
Վիեննայի
և
Փարիզի
թանգարանների
հետ:
Ի՞նչ մակարդակի վրա է գտնվում զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը:
Այդ ոլորտում մենք բավական քիչ ենք համագործակցում: Կարծում եմ, որ կարելի էր ավելին անել, կարևորը`ցանկություն կա: Կցանկանայի, որպեսզի հայ զբոսաշրջիկները ծանոթանան Ռումինիայի
հետ,
և
ընդհակառակը:
Հայաստանում
բազմաթիվ
տեսարժան
վայրեր,
թանգարաններ,
հուշարձաններ
կան:
Մենք
ունենք
ծով,
Դանուբի
դելտան
և
հիասքանչ
լեռներ:
Բուխարեստը
շատ
գեղեցիկ
է:
Ներուժ
կա,
մնում
է
միայն
օգտագործել
այն: