Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2013

Մարտիրոսյան Նանա

Տիգրան Ուրիխանյան. Ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն

Տիգրան Ուրիխանյան. Ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հուսով է, որ Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզի ստորագրումից  հետո կառույցին վերաբերող տեղեկատվությունն ավելի շատ կլինի: Այդ մասին Ուրիխանյանը հայտարարել է այսօր մամլո ասուլիսի ժամանակ: 


Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ԲՀԿ-ն ՄՄ-ն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չի դիտարկում և այդ միութունը Հայաստանի իշխանությունների ձեռքբերումը չի համարում: ՙՄաքսային միությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձեռքբերումն է՚,- նշել է նա: Ըստ որում, Ուրիխանյանը դժվարացել է նշել Հայաստանի իշխանությունների ձեռքբերումները 2013 թ. ընթացքում: ՙԹեև իշխանությունները չեն գիտակցում, սակայն ձեռքբերում էր այն գիտակցությունը, որ ի հակակշիռ նրանց լուրջ ուժ է կանգնած` ի դեմս ակտիվ և գիտակից քաղաքացու՚,- նշել է քաղաքական գործիչը:


Նրա խոսքով, ժամանակը չի բավականացնի կառավարող ռեժիմի բացթողումները թվարկելու համար, քանի որ դրանք ավելի քան շատ են: ՙԱմենաակնհայտ բացթողումներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակն է, ինչն ինչ-որ չափով պայթյունավտանգ է՚,- նշել է քաղաքական գործիչը: Այս համատեքստում նա նշել է, որ ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն, և նրանց միջև համագործակցությունը կարող է որոշակի արդյունքների հանգեցնել: ՙԻշխանություններն ստիպված կլինեն կամ հաշվի նստել քաղաքացիների կարծիքի հետ, կամ վերջիններն իրենց գնահատականը կտան ընտրությունների կամ այլ ճանապարհով՚,- ասել է Ուրիխանյանը: Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է իր քաղաքական ուղեգիծը և պայքարելու է Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կյանքի համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն