Ենթադրաբար, Ռուսաստանի
Դաշնության
Դաշնային
խորհուրդը
չի
շտապի
"վավերացնել" Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Փոխարենը,
կսկսվի "մեծ խաղի" եզրափակիչ
ակտը:
«Ֆեյսբուքի» իր էջում այդպիիս կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորմ
Հայաստան-Եվրամիություն համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել
Ֆարմանյանը:
Նրա կարծիքով, Արևմուտքի և Ռուսաստանի միջև քաղաքական սուր հակադրության հռետորաբանությունը, պատժամիջոցների սպառնալիքներն ու փոխադարձ վիրավորանքը կամաց-կամաց իր տեղը կզիջի, արդեն նոր իրողությունների հաշվառմամբ, ստեղծված իրավիճակում, քաղաքական փոխընդունելի, թեկուզև ժամանակավոր լուծում գտնելու շահի գիտակցությանը: «Լուծում, որը նախ կբավարարի ներգրավված հիմնական կողմերին՝ Արևմուտքին և Ռուսաստանին (օրինակ Ուկրաինան ֆեդերալ պետության վերածելու եղանակով): Կշահեն երկուսն էլ՝ և՛ Արևմուտքը և ՛ Ռուսաստանը: Չի շահի, բնականաբար, Ուկրաինան», - եզրափակել է Ֆարմանյանը: