Հուլիսի 16-ին Մոսկվայում ձեռբակալվել է հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Նրա կարծիքով, ՙայս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցը՚ և որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը: ՙԹվարկվածը հանգեցնում է Լևոն Հայրապետյանի ձերբակալության քաղաքական պատվերի մտքին՚,- նշում է Կոմանդոսը: Նրա խոսքով, կատարվածը խորապես զարմացրել է հայտնի հայ բարեգործին լավ ճանաչող բոլոր մարդկանց: ՙՄիակ պետությունն աշխարհում, որը հիմքեր ուներ դժգոհ լինելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից, հանդիսանում է Ադրբեջանի հանրապետությունը, որի ղեկավարությունը մշտապես մեծ խանդով է վերաբերում հայկական պետությունների հաջողություններին՚ – հայտարարում է ազատամարտիկը: Նրա խոսքով, Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործում է սեփական խնդիրները սովորական կաշառքի միջոցով լուծելու համար, ինչը միջազգային տերմինաբանության մեջ ստացել է «խավիարային դիվանագիտությունե անվանումը: ՙՑավոք, Ռուսաստանի որոշ կառույցներում, այդ թվում նաև Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռևս աշխատում են անազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են «երեսուն արծաթիե դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ: Իսկ այն, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուժեղ հայկական պետությունների առկայությունը բխում է Ռուսաստանի դաշնության շահերից, համոզված եմª ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում՚,- ասված է Տեր-Թադևոսյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին`Լևոն Հայրապետյանին: Այդ մասին հայտնել է ՙՌոսբալթ՚ գործակալությունը`վկայակոչելով ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը: