Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոլդովայի փոխվարչապետ, Ա եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալիա երմանի հետ քննարկել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հարցեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱՆ մամուլի, տեղեկավության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել է հունիսի 11-12 ՀՀ նախագահի Մոլդովա կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը եւ այդ ուղղությամբ Երեւանի եւ Քիշնեւի կողմից ձեռնարկվելիք համատեղ քայլերը: Նախարարներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային ձեւաչափերում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանի հայ-մոլդովական հարաբերություններում առկա դրական զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ համագործակցությանը£