Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային հատվածում՝ Հորադիզի ուղղությամբ, հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած աչալուրջ գործողությունների շնորհիվ ադրբեջանական բանակի հերթական սադրանքը ձախողվել է:
Հակազդիչ գործողությունների արդյունքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ դեմ դիվերսիա էր ձեռնարկել Քարվաճառի ուղղությամբ: Ղարաբաղյան կողմին հաջողվել էր հետ շպրտել ադրբեջանցի դիվերսանտներին: